Հրազդան քաղաքի բնակիչ 23-ամյա Արամ Ռաֆիկի Սահակյանը հունվարի 19-ին ժամը 22:30-ի սահմաններում, Ծովինար լճի վրայով անցող կամրջից փորձել է իրեն ցած նետել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին հրազդանցի Գնել Գալստյանը կարողացել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը: Երբ նա դիմել է Արամ Սահակյանին, որ չգնա այդ քայլին, վերջինս խնդրել է իրեն հանգիստ թողնել:

Հրազդանցիները պատմել են, որ Արամը Գնելին իր ինքնասպանությության դիմելու ցանկությունը բացատրել է նրանով, որ իրենց բակի հարեւանի աղջիկ Մարիամ Օ.-ն իրեն մերժել է:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Արամ Սահակյանի կողմից ինքնասպանության փորձի փաստի առթիվ: