Գլենդեյլի ոստիկանության թմրադեղերի դեմ պայքարի հարցերով բաժնի աշխատակիցն իրեն մեղավոր է ճանաչել մեքսիկական մաֆիայի ու հայկական հանցախմբերի հետ իր կապերի մասին քննիչներին կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։

Ջոն Բալյանն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի երեք կետերով՝  կաշառակերություն, կեղծ տեղեկատվություն տրամադրել ու արդարադատությանը խոչընդոտել, հայտնում է  ABC7-ը։

Մեղադրողների խոսքով՝ 45-ամյա Բալյանը կապ է պահպանել հանցախմբի մի քանի անդամների հետ, նրանից վերցնելով գումար՝ տեղեկությունների ու ոստիկանական գործողություններից խուսափելու մասին խորհուրդների դիմաց։

Բալյանը նաև կասկածվում է այն բանի մեջ, որ օգնել է ոչնչացնել հրազենը, որը գործածվել էր հրաձգության ժամանակ, և մասնակցել դրամաշորթությանը։

Ոստիկանին սպառնում է մինչև երկու տարի ազատազրկում։ Դատավճիռը հրապարակվելու է սեպտեմբերի 24-ին։

Գլենդելում հայ ոստիկանը մեղադրվում է մեքսիկական բանդաներին օգնելու մեջ