Երեւանի Հանրապետության հրապարակում քիչ առաջ, ժամը 22:15-ի սահմաններում միմյանց են բախվել «ԳԱԶ-31010» մակնիշի 61 ՍՍ 526 համարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 15 ՏՍ 437 համարանիշի  ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում «Մերսեդեսը» հայտնվել է հանրապետության հրապարակի մարմարե գորգի վրա։

Այս պահին վթարի վայրում դեռեւս ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ չկան, միայն ոստիկանության Կենտրոնականի բաժնի պարեկա-պահակային ծառայության աշխատակիցներն են:

Նրանք սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր կպարզեն, թե ով է վթարի հիմնական մեղավորը: