Երեկ՝ հունվարի 28-ին, ժամը 17:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու թիվ 128 էլեկտրասյան մոտ տեղի է ունեցել վրաերթ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ, 31-ամյա Արման Սիրեկանի Հարությունյանը, վարելով «Hundai Sonata» մակնիշի 99 ԼP 991 համարանիշի մեքենան, վրաերթի է ենթարկել 73-ամյա Մարտին Հովհաննեսի Արզումանյանին: Վերջինս տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի