Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գծում հունվարի 23-ից 29-ն ընկած ժամամակահատվածում իրադրությունը կրկին անհանգիստ է եղել:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի Լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդն, օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներ, ընդհանուր առմամբ նշված ժամամակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է   շուրջ  165 անգամ` ղարաբաղյան դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել շփման գծի արեւելյան  եւ հյուսիսարեւելյան պաշտպանական հատվածներում, որոնց ընթացքում հակառակորդը  կիրառել է АК, СВД, Սեւ նետ, ПК, ДШК, УТЁС  տիպի փորք եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների  կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: