Սիրիայում Իսրայելի գործողությունները, որոնք նպաստել են հանրապետությունից «Սպիտակ սաղավարտների»  տարհանմանը, հանցավոր են համարում: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է lenta.ru-ն` հղում անելով Reuters- ին:

Նա նշել է, որ Իսրայելի կատարած գործողությունը «բացահայտեց «Սպիտակ սաղավարտների»  իրական բնույթը, որի վտանգի մասին Սիրիան զգուշացնում էր»:

Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի խնդրանքով Իսրայելը Հորդանան է տարհանել «Սպիտակ սաղավարտների»  ակտիվիստներին եւ նրանց ընտանիքներին:

«Սպիտակ սաղավարտները» հայտարարել են մարտական գոտիներում խաղաղ բնակչությանը փրկելու իրենց նպատակների մասին, սակայն սիրիական իշխանությունները նրանց մեղադրում են ծայրահեղականներին աջակցելու եւ թշնամական քարոզչական գործողություններ իրականացնելու մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ում «Սպիտակ սաղավարտների»  գործունեությունը համարում են «տեղեկատվական քարոզարշավի տարր՝ Սիրիայի կառավարությունը արատավորելու համար»: