ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, առաջնորդվելով սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրերով, ինչպես նաեւ ստացված ահազանգերով, պետական վերահսկողական միջոցառումների շարք է սկսում հետեւյալ ուղղություններով՝ պաղպաղակի շուկա (չփաթեթավորված (փափուկ) պաղպաղակի պահպանման, տեղափոխման եւ իրացման գործընթացների ուսումնասիրություն), մանկական ժամանցի վայրեր, մանկական սրճարաններ, փոքր եւ միջին հանրային սննդի օբեկտներ:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերահսկողական գործողությունների արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Հավելենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջնորդվում է տնտեսվարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն տրամադրելու եւ հետո միայն՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու սկզբունքով:
«Քեթրին Գրուպ», ինչպես նաեւ վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր ստուգումների արդյունքում պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:





























