Սախալինում Ադրբեջանի քաղաքացին խիստ ռեժիմի գաղութում 9 տարի բանտարկված կմնա: 31-ամյա տղամարդու դեմ քրեական գործը հարուցվել էր առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու համար, ինչը հանգեցրել էր Հայաստանից ժամանած 51-ամյա տղամարդու մահվան: Տղամարդկանց միջեւ վեճի պատճառը տարածաշրջանային կենտրոնի բնակչուհին էր դարձել, հայտնում է Minval.az-ը:

  Բազմաթիվ վնասվածքներով զոհի մարմինը հայտնաբերվել էր  Նովոտրոիցկոե գյուղի Յանտարնայա փողոցի № 15ա տան բակում:

Քննությունը եւ դատարանը պարզել են, որ տուժողոը ավելի քան 22 տարի ապրել է Հարավային Սախալինից կնոջ հետ, զույգը երկու երեխա ուներ: 2017-ին նա դուրս էր եկել գաղութից, որտեղ հայտնվել էր թմրանյութերի անօրինական շրջանառության համար: Ազատության մեջ հայտնվելով տղամարդն իմացել էր, որ կինը դավաճանել է իրեն:

Ճիշտ է, կինը հետագայում բաժանվել էր տղամարդուց, սակայն վերջինս հանգիստ չէր թողնում նրան՝ զանգահարում եւ այցելում էր:

Օգոստոսի 15-ին տուժողը կենակցուհու հետ ծանոթներին հյուր էին գնացել Նովոտրոիցկոե գյուղ: Մերժված մրցակիցը ընկերների հետ ժամանել է այնտեղ եւ հարաբերությունները պարզելու համար հրավիրել  ընտանիքի գլխավորին: Վեճ է ծագել,լ, որի ժամանակ ամբաստանյալն իր ծանոթի հետ հակառակորդներին այնքան են ծեծել, մինչեւ չեն միջամտել ականատեսները: Դրանից հետո Ադրբեջանի քաղաքացին ընկերների հետ հեռացել է, իսկ 51-ամյա տղամարդը ստացված վնասվածքներից տեղում մահացել է: