ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրության շրջանում «Զիբիլիքս» անունը ստացած քրեական գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով 24.07.2018 թվականին ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից:
NEWS.am-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին նախորդող ժամանակահատվածում հանդիպել է ընտրողներ Հ.Ս.-ին ու նրա կնոջը եւ ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի օգտին կողմ քվեարկելու համար խոստացել է նրանց տրամադրել յուրաքանչյուր քվեի համար 10.000 ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությունը շարունակվում է:





























