ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 25-ին, կազմել է 480.81 դրամ՝ աճելով 0.07 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 562.77 դրամ (աճել է 0.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.89 դրամ (աճել է 2.26 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.64 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 239.79 դրամ, ոսկի՝ 18,991.09 դրամ, պլատին՝ 12,971.48 դրամ: