Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իրենք չեն ընկրկելու ամերիկացի հոգեւորականի հարցով ԱՄՆ սպառնալիքների առաջ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Թուրքիայում 2016–ից կալանավորված ամերիկացի հոգեւորական Քրեյգ Բրանսոնի հարցով ԱՄՆ սպառնալիքներին, ասել է. «Ոչ մեկ ոչինչ չի շահի, եթե մեզ հետ սպառնալիքի լեզվով խոսի։ Մենք չենք ընկրկելու սպառնալիքների առաջ։ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների մասով որեւէ խնդիր չկա։ Բայց չենք էլ ընդունելու ԱՄՆ–ի սիոնիստական գաղափարախոսության նմանատիպ լեզուն։ Հետ չենք կանգնելու ազատություններից ու դատական անկախությունից։ Այդպես էլ շարունակելու ենք»։
Նշենք, որ 2016–ի հեղաշրջան անհաջող փորձից հետո Իզմիրում ծառայող ամերիկացի պաստոր Քրեյգ Բրանսոնը կալանավորվել է հեղաշրջման փորձի մասնակիցների ու քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեղադրանքով։
Ամերիկյան կողմը, այդ թվում Թրամփը եւ բազմաթիվ կոնգրեսականները հանդես են եկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնությամբ, եթե Բրանսոնը ազատ չարձակվի։





























