ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր՝ օգոստոսի 4-ին կայացել է նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ քննարկվել են զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիները:
Նիստի ընթացքում ներկայացված զեկույցներում անդրադարձ է կատարվել զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են հանձնարարականներ:





























