Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լացել է «Քորթնին եւ Քիմը նվաճում են Նյու-Յորքը» հաղորդման հերթական սերիայի ժամանակ: Հեռուստաաստղը ապշել է ստանալով W Magazine հանդեսի նախնական շապիկը, որի համար նա մերկ ֆոտոսեսիա էր անցկացրել:

Քրոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Քիմը դժգոհել է, թե լուսանկարներից ավելին էր սպասում, եւ ենթադրում էր, որ դրանք ավելի գեղարվեստական կլինեն:

«Աստված իմ, ես ավելի մերկ եմ, քան Playboy-ի ֆոտոներում: Ես կատաղած եմ: Ես լավ դաս ստացա: Այլեւս երբեք մերկ չեն նկարվի, անգամ եթե դա Vogue-ը լինի»,- ասել է նա:

Քիմ Քարդաշյանը մերկ նկարվել էր W Magazine հանդեսի նոյեմբերյան համարի համար: 2007-ին Քիմն արդեն մերկ նկարվել էր Playboy-ի համար, սակայն հետո հայտարարել էր, թե զղջում է դրա համար: