Մայրաքաղաքում շահագործվող 112 միկրոավտոբուսային եւ 29 ավտոբուսային երթուղիների գրաֆիկում էական փոփոխություններ չի արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան, ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, հավելելով, որ ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհներին առաջացած խոչընդոտների հետեւանքով հասարակական տրանսպորտի աշխատանքների որոշակի ընդհատում է գրանցվել միայն 16,76, 51 եւ 91 երթուղիներում, որը արագ վերականգնվել է:
Ինչ վերաբերում է շահագործվող հասարակական տրանսպորտի տեխնիկական պայմաններին , ապա, տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ հասարակական տրանսպորտը 90 տոկոսով պատրաստ է եղանակային այս պայմաններում աշխատելուն: Բացի այդ, հրահանգ է իջեցվել բոլոր շահագործող կազմակերպություններին, թարմացնելու եւ կարգի բերելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը:




























