Գերմանիայում կալանավորել են Հորդանանի օգտին լրտեսության մեջ կասկածվող տղամարդու։ AP–ի փոխանցմամբ՝ դաշնային դատախազությունում հայտարարել են, որ 33-ամյա գերմանացի Ալեքսանդր Բ.–ն կալանավորվել է նախօրեին։

Կասկածյալը 2016 թվականին աշխատել է հորդանանյան հետախուզական գործակալությունում եւ տեղեկություն է հավաքել գերմանական կենտորանական Հելդեսհայմ քաղաքում մզկիթների մասին։

Ենթադրվում է, որ նա տեղեկություն է փոխանցել մի քանի անձանց մասին, որոնց նա կասկածել է Սիրիա ուղեւորություն պլանավորելու մեջ, որ միանան իսլամական զինյալ խմբավորումներին կամ արդեն այնտեղ մեկնածների մասին։