Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր՝ օգոստոսի 8-ին հանդիպել է կուսակցական ակտիվի հետ։

Լրագրողների հետ զրույցում Մարությանը վստահեցրել է, որ ճանաչողական հանդիպում է, եւ քաղաքապետին վերաբերող հարցերին կպատասխանի միայն քարոզարշավից հետո:

Հայկ Մարությանը լրագրողներին արգելել է տեսանկարահանել հանդիպումը՝ հավաստիացնելով, որ քննարկելու են կուսակցական հարցեր։