Ոստիկանությունը բացահայտել է դեռեւս 2010 թ. նոյեմբերի 19-ի գիշերը մի օտարերկրացուց խաբեությամբ գումար ու բջջային հեռախոսը հափշտակողներին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010 թ. նոյեմբերի 19-ի գիշերը ոստիկանության Շենգավիթի բաժին էր ահազանգել 39-ամյա մի օտարերկրացի եւ հայտնել, որ երեկոյան ժամը 21-ի սահմաններում Երեւանյան լճի մոտ գտնվող բենզալցակայանի մոտից երկու անծանոթ տղամարդ եւ մի կին իրեն խաբեությամբ նստեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ու տանելով անհայտ ուղղությամբ՝ հափշտակել բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 120 ԱՄՆ դոլար, վարորդական իրավունքի վկայականն ու կացության քարտը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել են 24-ամյա Վիրաբ Ղ.-ն եւ 22-ամյա Հեղուշ Վ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու, ինչպես նաեւ նրանց երրորդ հանցակցի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:




























