Ոստիկանության ծառայողները հունվարի 31-ին, ժամը 18.00-ին,  Երեւանի Կոմիտասի պողոտայից, թմրամիջոց օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով, բերման են ենթարկել 37-ամյա Արթուր Մ.-ին եւ 34-ամյա Սեմյոն Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Մ.-ի մոտ հայտնաբերվել է ներարկիչ` 0,5 գ թափանցիկ հեղուկով, որը, ըստ նրա հայտարարության` «Սուբոտեքս» թմրամիջոց է, իսկ Սեմյոն Ս.-ն բացատրություն է տվել, որ ինքը 12.000 դրամով Արթուր Մ.-ից ձեռք է բերել նշված թմրամիջոցից եւ օգտագործել:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: