Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոսել է Կոսովոյի եւ Մեթոխիայի տարածքում ալբանացիների հետ սահմանազատման մասին երկկողմանի հակամարտությունից խուսափելու համար, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով Սերբիայի ռադիոյին եւ հեռուստատեսությանը:

«Տարածքը, եթե հայտնի չէ, ինչպես դրան վերաբերվել եւ ումն է պատկանում, միշտ էլ հնարավոր հակամարտությունների ու խնդիրների աղբյուր է», - ասել է Վուչիչը: Նա ավելացրել է, որ Սերբիան կանի հնարավոր ամեն ինչ սահմանի որոշման համար, սակայն շատ բան կախված է նաեւ Ալբանիայից, քանի որ «տանգոյի համար երկուսն են պետք»:

Վուչիչը նշել է, որ չգիտի, արդյոք իր առաջարկը Սերբիայի քաղաքացիների աջակցությունը կստանա, սակայն վստահեցրել է, որ գործում է բացառապես երկրի շահերի համար: