Սաուդյան Արաբիայի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական սկանդալը չի ազդի սաուդյան նավթի վաճառքի վրա: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիխը, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ քաղաքականությունը չի ազդում նավթի վաճառքի վրա, քանի որ «կոշտ ու հին դիրքորոշում գոյություն ունի, որի վրա քաղաքական հանգամանքները չեն ազդում»:
«Սաուդյան Արաբիայի եւ Կանադայի միջեւ առկա դիվանագիտական ճգնաժամը չի անդրադառնա Կանադայում իր հաճախորդների հետ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վրա», - նշված է նախարարի հայտարարության մեջ:
Կանադան, ով աշխարհում էներգիայի հինգ խոշորագույն արտադրողներից մեկն է հանդիսանում, Սաուդյան Արաբիայի նավթի մոտ 10 տոկոսն է ներմուծում:
Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 3 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում ձերբակալված ակտիվիստներին ազատելու Կանադայի կոչից հետո Ռիադը հետ կանչեց իր դեսպանին եւ Կանադայի դեսպանին երկրից արտաքսեց: Բացի այդ, Կանադայի հետ առեւտրային բոլոր նախագծերը կասեցվել են:





























