Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին մեղադրել է միջազգային պատժամիջոցների խթանման մեջ, չնայած Փհենյանի լավ քայլերին` նշելով, որ չարժե ապամիջուկայնացման հարցում առաջընթաց ակնկալել, եթե Վաշինգթոնը շարունակի հետեւել «ներկայիս հնացած սցենարին»:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը նշել է, որ երկիրը ինչպես եւ նախկինում պատրաստ է իրականացնել Սինգապուրում նախագահ Դոնալդ Թրամփի եւ նախագահ Կիմ Չեն Ընի գագաթաժողովի ընթացքում կնքված համաձայնագիրը:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Փհենյանը դադարեցրել է հրթիռների փորձարկումները եւ ապամոնտաժել «միջուկային փորձադաշտը», սակայն ԱՄՆ-ն դեռեւս պնդում է «առաջին հերթին ապամիջուկայնացման մասին»,-նշվում է ԱԳՆ-ի հայտարարությունում: