Պենտագոնը ապագա Տիեզերական ուժերի համար հիմք է դնում՝ հետեւելով ԱՄՆ զինված ուժերի վեցերորդ ճյուղը ստեղծելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը, հաղորդում է ABCNews-ը:
Պենտագոնում ելույթ ունենալով՝ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է զանգվածային փոփոխությունների մասին, որոնք թույլ կտան Պաշտպանության նախարարությանը զբաղվել տիեզերական գործողություններով, նույնիսկ եթե Կոնգրեսը թույլ չտա Տիեզերական ուժերի առանձին բաժին ստեղծել:
«Ժամանակն է ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ հաջորդ մեծագույն գլուխը գրել՝ պատրաստվել հաջորդ մարտի դաշտին: Ժամանակն է ստեղծել Միացյալ Նահանգների Տիեզերական ուժերը», - ասել է նա: «Մեր վարչակազմը շուտով միջոցներ կձեռնարկի այս առաջարկությունները իրականացնելու համար` 2020 թվականին Միացյալ Նահանգների Տիեզերական ուժերի վարչության ստեղծման նպատակով», - ավելացրել է նա:
Տիեզերական գործողությունների նոր ուժերը կկարողանան սովորեցնել, խթանել եւ պահել անձնակազմ, ներառյալ ինժեներների, գիտնականների, հետախուզական փորձագետների, օպերատորների եւ այլն:





























