Ավստրալիայի զինված ուժերը պատրաստ է ԱՄՆ-ի հետ սերտորեն համագործակցել տիեզերական ԶՈՒ ստորաբաժանումներ ստեղծելու Վաշինգթոնի որոշման ֆոնին, փոխանցում է AUSTRALIAN ASSOCIATED PRESS-ը:

Ավստրալիայի պաշտպնության նախարարությունը նշել է, որ տիեզերական ԶՈՒ ստեղծելու մասին որոշումը ԱՄՆ ներքին հարցն է: «Տիեզերքի ոլորտում Ավստրալիայի  եւ ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցությունը ամուր է եւ զարգացող, եւ դա կշարունակվի»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: