Շանթ Հարությունյանի ազատ արձակումը «հականազարբաեւական» եւ «հակալուկաշենկոյական» քայլ է: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներում չի շնորհել Շանթ Հարությունյանին:

Ընդ որում, ըստ Արշակյանի, Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության վասալը: «Նիկոլ Փաշինյանն ազատ կարձակի Շանթին, որպեսզի Պուտինը հայտարարի, «թե այս ի՞նչ եք դուք անում»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ «Սասնա ծռեր» խմբից միայն Շանթ Հարությունյանն է ազատության իսկական կողմնակից եղել, եւ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն:

Արշակյանն ընդգծեց, որ Շանթ Հարությունյանի բանտում մնալը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը «հավատարիմ է Նազարբաեւին եւ Լուկաշենկային»: «Դուք նկատե՞լ եք, որ ներկայիս պաշտոնյաները չեն օգտագործում «անկախություն» բառը: Փոխարենը նրանք օգտագործում են «ինքնիշխանություն» բառը»,- եզրափակեց Արշակյանը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ ոստիկանների վրա կրակելու եւ նրանց վիրավորելու համար: