Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը փետրվարի 2-ին բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջեւ: Ակցիային մասնակցել է 30-40 մարդ:

Ցույցի մասնակիցները դիմում են հղել հարեւան երկրի ներկայացուցչությանը, եւ նամակում կոչ են արել «Իրանի որոշ ուժերի չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին»: Նրանք նաեւ հանդես են եկել հակաադրբեջանական քարոզչության դեմ, որն, ըստ նրանց, վարվում է «Səhər 2» հեռուստաալիքի կողմից: Ադրբեջանցիներին զայրացրել է նաեւ Թեհրանի եւ Երեւանի բարեկամությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: