ԵԱՀԿ-ն աջակցում է ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի ջանքերին եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման քայլերին, փետրվարի 2-ին Մոսկվայում հայտարարել է ԵԱՀԿ գործղ նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը:
«Այդ համատեքստում մենք աջակցում են Ռուսաստանի ջանքերին՝ միտված հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելուն, որը համաձայնեցված կլինի բոլոր կողմերի հետ»,- ասել է Աժուբալիսը:
Լիտվան ԵԱՀԿ նախագահը ստանձնել է 2001թ. սկզբին: Մարտին կայանալու է Աժուբալիսի այցը տարածաշրջան:





























