Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա միջոցառումներին չի մասնակցել, որովհետեւ գտնվել է արտերկրում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել  ԱԺ մամուլի ծառայությունը, որում ասվում է.

«Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 17-31-ին` օգտագործելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ վերապահված  արձակուրդ գնալու իր իրավունքը գտնվել է արտերկրում, ուստի խնդրում ենք զերծ մնալ տարաբնույթ մեկնաբանություններից՝ հունվարի 28-ին Բանակի օրվան նվիրված միջոցառումներին ԱԺ նախագահի  բացակայության առումով»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի