Ավստրալիայի իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ եւ երկրի վարչապետ է ընտրվել կառավարության գանձապետ Սքոթ Մորիսոնը,հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը։

Կուսակցության նոր առաջնորդի ընտրություններն անցկացվել են ուրբաթ օրը ցերեկը լիբերալների խորհրդարանական խմբակցության նիստում։

Նախկին վարչապետ Մալքոլմ Թերնբուլը նախօրեին հայտարարել էր, որ կհեռանա քաղաքականությունից, եթե իր գործընկերները կուսակցության ղեկավարի հարցով քվեարկություն կազմակերպեն։