Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 2-ի երեկոյան, գողություն կատարելու կասկածանքով, Գայ գյուղից բերման են ենթարկել 22-ամյա Հովհաննես Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հանցավոր համաձայնության գալով համագյուղացու՝ 18-ամյա Գաբրիել Մ.-ի հետ, հունվարի 28-ին, ժամը 00.05-ի սահմաններում, հարմարեցված բանալիով մուտքի դռան փականը բացելով՝ «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղից գողացել են DVD նվագարկիչ եւ բարձրախոսներ` ուժեղացուցիչով:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գաբրիել Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























