Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Նաիրիի բաժնի ծառայողները փետրվարի 2-ին ժամը 16:00-ին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 15-ամյա մի պատանու. նա խոստովանել է, որ այս տարվա հունվարի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, 14-ամյա ընկերոջ հետ Եղվարդ քաղաքի խանութներից մեկում, դանակի եւ երկաթյա խողովակի սպառնալիքով, փորձել են ավազակային հարձակում կատարել, սակայն հանդիպելով աշխատակիցների դիմադրությանը` դիմել են փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ ավազակային հարձակման երկրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























