Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է Վեոլիա Ջուր ընկերությունը:
Կդադարեցվի, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի, այդ թվում՝ Գագարին, Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























