ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը «հիմար» առեւտրային գործարքների պատճառով կորցնում է տարեկան ավելի քան  800 մլրդ դոլար, հաղորդում է Gazeta-ն:

«Ես ծիծաղում եմ սենատորների եւ ուրիշների վրա, ովքեր ասում են, թե որքան լավ է  Միացյալ Նահանգների համար ազատ առեւտուրը: Նրանք չեն նշում, որ մենք կորցնում ենք աշխատատեղեր եւ տարեկան ավելի քան 800 միլիարդ դոլար, իսկապես, հիմար առեւտրային գործարքների պատճառով », - գրել էնա Twitter-ում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը հայց է ներկայացրել ԱՀԿ Չինաստանից ներկրվող ապրանքների համար 25 տոկոսանոց մաքսատուրքերի ներդրման կապակցությամբ: Նշվում է, որ Չինաստանը հայց է ներկայացրել 16 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների նկատմամաբ  ամերիկյան մաքսատուրքրերի կիրառման պատճառով: