Բիթքոինը չորեքշաբթի շարունակում է թանկանալ 7 հազար դոլարի նիշը անցնելուց հետո, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 2,08 տոկոսով՝ մինչեւ 7,048 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինը թանկացել է 2,02 տոկոսով՝ մինչեւ 7,041 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթները եւս թանկանում են. Ethereum-ը թանկացել է 2,4 տոկոսով, մինչեւ 291,95 դոլար, Ripple-ն՝ 2,05 տոկոսով, մինչեւ 0,346 դոլար, Bitcoin Cash-ը թանկացել է 1,84 տոկոսով՝ մինչեւ 554,05 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին 229,94 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժութային ամբողջ շուկայի գրեթե 52,8 տոկոսը:




























