«Տերմինատորի» կինը՝ Մարիա Շրայվերը, կդառնա հայտնի հեռուստահաղորդավարներից մեկի՝ Օփրա Ուինֆրիի նոր ամսագրերից մեկի խմբագիրը։

Համարը նվիրված կլինի պոեզիային, իսկ Շրայվերը հայտնի է բանաստեղծություններ գրելու իր ձիրքով։ Սա զանգվածային լրատվության ոլորտում Կալիֆորնիայի նախկին նահանգապետի կնոջ, ով ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմուհին է, աշխատելու առաջին փորձը չէ։ Երբ Շրայվերի ամուսինը դեռ Հոլիվուդի դերասան էր, նա վաստակում էր NBC հեռուստաալիքում։