Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 29-ին ժամը 21։10-ի սահմաններում Toyota Corola մակնիշի 005 BB 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ այն սպասարկում է փոխնախարարներից մեկին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մենակ է եղել։





























