Չինաստանի իշխանությունները համացանցում ասեկոսեների դեմ պայքարի համար հարթակ են գործարկում: Piyao հարթակի միջոցով իշխանությունները մտադիր են ճնշել համացանցում ասեկոսեների տարածումը: Այն կայք, բջջային հավելված, ինչպես նաեւ Weibo եւ WeChat խոշորագույն սոցիալական ցանցերում էջեր է ներառում, հաղորդում է «Մեդուզա»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Այս բոլոր ալիքներով Piyao-ն, որը թարգմանաբար նշանակում է «ասեկոսեները հերքող», մտադիր է «իրական» նորություններ տարածել, որոնց աղբյուրները կլինեն պետական ԶԼՄ-ները: Տեղեկացվում է նաեւ, որ կեղծ հաղորդագրությունների հայտնաբերման համար այս հարթակում արհեստական ինտելեկտ է գործարկված:

«Ասեկոսեները հասարակական խուճապ են ստեղում, հանգեցնում են տատանումների ֆոնդային շուկաներում տատանումներ, ազդում են բիզնեսի օպերացիների վրա»,- նշվում է Piyao պլատֆորմի գովազդում: Պլատֆորմի աշխատանքները 27 պետական գերատեսչություն է վերահսկում, այդ թվում՝ Կենտրոնական կուսակցության դպրոցը: