«Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմի գլխավոր հերոսուհի Մարիա Շնայդերը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Փարիզում՝ 59 տարեկան հասակում:
Ֆիլմում նա խաղացել է Մարլոն Բրանդոյի կերպավորած հերոսի սիրուհու դերը: Ֆրանսիացի դերասան Դանիել Գելինայի 19-ամյա դուստրը եւ 48-ամյա Բրանդոն նկարահանվել են Բերնարդո Բերտոլուչիի ֆիլմում (1972թ):
Ֆիլմը շատ մեծ տպավորություն էր թողել հանդիսատեսի եւ կինոքննադատների վրա:
Սակայն, ֆիլմի դեմ բողոքել էին տարբեր ուղղվածությունների հասարակական կազմակերպությունները՝ սկսած ֆեմինիստական ՀԿ-ներից մինչեւ բարոյականության պահապաններ: Բոլորը ցնցված էին սեռական բռնության եւ մերկ Շնայդերի կադրերից: Ամերիկյան գրաքննություն իրականացնողներն անմիջապես «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմին հատկացրել էին ամենադաժան X վարկանիշը:
Ի դեպ, ֆիլմի հետ կապված սկանդալը նպաստեց դերասանուհու վարկանիշի բարձրացմանը. նրան նկատեցին:
Շնեյդերի գործընկերը նկարահանման հրապարակում եղել է նաեւ Ջեք Նիքոլսոնը, ում հետ նկարահանվել է «Ուղեւորը» ֆիլմում:




























