Եթե մենք չգանք ընդհանուր հայտարարի, ապա կդիմենք բարձր ատյանների դատարաններ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, փոխանցում է Aravot.am-ը:

Կրիստիան Լըֆեն ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը չի ուզում գնալ բախումների, բայց թույլ էլ չի տա, որ պայմանագրի որեւէ կողմ ծաղրանքի ենթարկի այն դրույթները, որոնք ամրագրված են վարձակալական պայմանագրով:

«Հուսանք, որ կառավարությունը կհասկանա, որ այս խնդրին լուծում տալու միակ եղանակը բանակցելն է՝ թափանցիկ, պարզ ու հստակ: Ակնհայտ է, որ երբ ՀՀ կառավարությունը՝ պայմանագրային մյուս կողմը, հավատարիմ չի մնում վարձակալության պայմանագրին եւ միակողմանի ձեւով որոշում է այդ պայմանագրի կարեւորագույն դրույթներից մեկը՝ սակագնի ձեւավորման դրույթը պարզապես չկիրառել, այդ դեպքում բոլոր հանգամանքները կստեղծվեն, մենք կփաստենք, որ պայմանագրի մյուս կողմը հավատարիմ չի մնում իր ստանձնած պարտավորություններին եւ ստիպված կլինենք դիտարկել, որ այդ պայմանագիրն այլեւս գոյություն չունի: Այդ պարագայում կա՛մ «Վեոլիան» պետք է դուրս գա երկրից, որի պարագայում Հայաստանը պետք է անպայման փոխհատուցում վճարի «Վեոլիային»: Եթե մենք չկարողանանք գալ ընդհանուր հայտարարի, ապա ստիպված ենք դիմել բարձր ատյանների դատարաններ»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: