Ավստրալո-ամերիկյան դերասան, սցենարիստ եւ պորդյուսեր Մել Գիբսոնը փորձել է ինքնասպան լինել Ամերիկայում բավական տարածված մեթոդով: Նա փորձել է «ստիպել» ոստիկաններին գնդակահարել իրեն:
Գիբսոնի բարեկամներից մեկի՝ սցենարիստ Փիթեր Բիսքայնդի խոսքով, դերասանը զգացել է, որ իր անձնական կյանքն ամբողջությամբ ձախողվել է:
Նա ոստիկաններից մեկի հասցեին սկսել է հակասեմական արտահայտություններ հնչեցնել, փորձելով նրան սադրել՝ հրազեն կիրառել իր դեմ:
Արժե նշել, որ Մել Գիբսոնի կինը՝ Ռոբինը վռնդել է նրան պարբերաբար հարբեցողությամբ զբաղվելու եւ դավաճանության համար: 26 տարվա համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են 7 երեխա:
Բացի այդ, Գիբսոնը շարունակում է դատական գործընթացը իր նախկին ընկերուհու՝ Օքսանա Գրիգորեւայի դեմ՝ իրենց համատեղ դստեր խնամակալը դառնալու համար:




























