Մարինա Պորոշենկոն՝ Պյոտր Պորոշենկոյի կինը հայտարարել է, որ նրանց աղջիկները Լոնդոնում են սովորելու, գրում է strana.ua-ն:

Նրա խոսքով, Ալեքսանդրա ու Եվգենիա Պորոշենկոներն ընդունվել են University of the Arts in London и University College London (UCL): Նա նշել է, որ Ալեքսանդրան տնտեսագիոտւթյուն  կսովորի, իսկ Եվգենիան ընտրել է «Անիմացիա» մասնագիտությունը: Մարինա Պորոշենկոն նաեւ ասել է, որ աջակցում է դուստրերի որոշմանը եւ շեշտել, որ Լոնդոնում սովորելուց հետո նրանք կվերադառնան Ուկրաինա:

Հրատարակությունում հաշվել են, որ Պորոշենկոյի ընտանիքը դուստրերի ուսման համար պետք է տարեկան մոտ 1 մլն 379 հազար գրիվնա վճարի: