Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանն այսօր՝ օգոստոսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը եւ օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:
Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն ՏԻՄ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:
Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թեւոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից:





























