Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստան կայցելի: Այս մասին Երեւանում վրացի լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բախտաձեի պաշտոնական այցը նախատեսվում է առաջիկայում:

«Ես զրուցել եմ Մամուկա Բախտաձեի հետ, շնորհավորել վարչապետ նշանակվելու առիթով: Սպասում ենք վերջին մանրամասների ճշտմանը: Դրանից հետո, Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: