Վաշինգթոնի նահանգի համալսարանից (Washington State University)  ամերիկացի գիտնականները հետազոտության ընթացքում պարզել են, որ գլոբալ տաքացումը բազմաթիվ վնասատու միջատների առաջացման պատճառ կդառնա: Ըստ նրանց տվյալների` ամենանպաստավոր պայմանների դեպքում ցորենի կորուստները տարեկան կհասնեն 59 մլն տոննայի, իսկ եգիպտացորենի եւ բրնձի հետ միասին այդ թիվը կլինի 213 մլն տոննա, գրում է «DNI24»-ը:

Ըստ Կերտիս Դոյչի, կլիմայի գլոբալ փոփոխությունը երաշտներ կբերի, որոնք վտանգավոր են մշակաբույսերի համար: Բացի այդ, տաքացումը կփոխի աշխարհի գյուղատնտեսական քարտեզը եւ կփոխվի տարածաշրջանների սահմանները, որտեղ կլիմայական պայմանները թույլ են տալիս տարբեր կուլտուրաներ աճեցնել:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները գնահատել են, թե ինչպես տաքացման հետ կապված միջատների ակտիվությունը կանդրադառնա բրնձի, եգիպտացորենի եւ ցորենի բերքատվության վրա: Մասնագետների կարծիքով, բերքի կորուստները տեղի կունենան կլիմայի փոփոխության հետեւանքով միջատների նյութափոխանակության մակարդակի բարձրացման պատճառով, ինչպես նաեւ դրանց բազմացման տեմպերի պատճառով:

Գիտնականները հաշվի առնելով կլիմայի փոփոխության տարբեր սցենարները պոպուլյացիայի դինամիկաներ են կառուցել եւ միավորել են մինչեւ 2050 թվականի բերքատվության եւ գլոբալ ջերմաստիճանի աճի տվյալների հետ: Դրա շնորհիվ ստեղծվել է առավել խոցելի տարածաշրջանների քարտեզը: Դա Եվրոպան է, Չինաստանը եւ ԱՄՆ-ի միջին արեւմուտքը: Այսպիսով, 2 աստիճան տաքացումը կհանգեցնի եգիպտացորենի բերքի 31  տոկոս, բրնձի 19 տոկոս եւ  ցորենի 46 տոկոս կորստին:

Փորձագետները կարծում են, որ ԳՁՕ-ները եւ թունաքիմիկատները պետք է օգտագործվեն մշակաբույսերի պահպանման համար: Սակայն, անգամ այս դեպքում, միջատները չեն տուժի: