Օգոստոսի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Երեւան ճանապարհի Արշալույս գյուղի հատվածում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Օգոստոսի 31-ին, ժամը 15.00-ին, ուղեւորուհին՝ 2002 թ. ծնված Սաթենիկ Մեհրաբյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: