Մյանմարի հարավային ափին առանց անձնակազմի «ուրվական նավը» ծանծաղուտի մեջ է ընկել,  հաղորդում է RT-ն:

Sam Ratulangi PB 1600 անվանումով  26,5 հազար տոննա ջրատարողությամբ եւ 177 մ երկարությամբ նավը ափից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ծանծաղուտում է հայտնվել: Տեղացի ձկնորսները, ովքեր գտել են այն, բարձրացել են նավի վրա, բայց ոչ անձնակազմի անդամներին են գտել, ոչ էլ բեռը:

«Անհասկանալի է, թե ինչպես է նման մեծ նավը հայտնվել մեզ մոտ: Իշխանությունները կհետեւեն նավին», —հեռուստաալիքը մեջբերում է տեղական պատգամավոր Նե Ուին Յանգոնին:

 Նավը վերջին անգամ տեսել էին 2009-ին Թայվանի ափերի մոտ, այն ինդոնեզական դրոշով էր: Տեղական իշխանությունների կարծիքով անձնակազմը վերջերս է այն լքել: