Մասաչուսեթսից 19-ամյա Ֆելիսիթի Կադլեկը որոշել է մարտահրավեր նետել հարաբերությունների կայունացած համակարգին եւ պաշտպանել տարօրինակ սիրո իր իրավունքը , գրում է Life-ը:

Ֆելիսիթին պատմել է, որ երբ իր մոտ հայտնվեց Քելլի անունով կիսաքայքայված դեմքով սարսափելի տիկնիկը, նա 13 տարեկան էր: Ժամանակի ընթացքում՝ 16 տարեկանում աղջիկը հասկացավ, որ զոմբի խաղալիքի նկատմամբ զգացմուքներ ունի: Հերոսուհու խոսքով, հետագայում նա տղաների հետ հարաբերությունների փորձ ունեցավ, սակայն դրանք անհամեմատելի էին  Քելլիի հանդեպ խորը սիրո հետ:

Սկզբում աղջիկը փորձել է պայքարել իր զգացմունքնրի դեմ եւ անգամ մի քանի անգամ բաժանվել է տիկնիկից: Բայց հետո հասկացել է, որ անիմաստ է սիրուց փախչելը եւ ընդունել է իրականությունը:

19-ամյա ամերիկուհին տիկնիկի համար հագուստ է ընտրում, համբուրում նրան եւ անգամ նրա անունով դաջվածք է արել ձեռքին: Նա նաեւ պնդում է, որ շուտով պատրաստվում է ամուսնանալ տիկնիկի հետ: Չէ որ նրանք արդեն 3 տարի հանդիպում են եւ անգամ մատանիներ են արդեն գնել:

Աղջկա տարօրինակ վիճակը կոչվում է օբյեկտոֆիլիա: Նման դեպքերում մարդիկ զգացմունքային, ռտոմանտիկ եւ անգամ սեքսուալ կապ են զգում կոնկրետ անշուչ առարկաների նկատմամբ: