Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ կառավարության մի խումբ անդամների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։