Չինաստանը նախկինի պես տրամադրված է բարեփոխումների եւ ցանկանում է աշխատել բոլոր կողմերի հետ՝ նպատակ ունենալով բաց համաշխարհային տնտեսություն ստեղծել: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հաղորդում է Reuters-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը Ցզինպինը չի խոսել ԱՄՆ-ի հետ առեւտրային կոնֆլիկտների մասին՝ միայն նշելով, որ «միակողմանիությունն ու պրոտեկցիոնիզմը գլուխ են բարձրացնում»: Նրա խոսքով՝ Չինաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների խորացմանը:
«Մենք պատրաստ ենք գործնական քայլեր ձեռնարկել՝ բոլոր կողմերին մղելով սատարել առեւտրի ազատականացումն ու դյուրացումը եւ բաց համաշխարհային տնտեսություն ստեղծել»,- հավելել է նա:





























