Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին բացառել է պատերազմի սկսման հավանականությունը՝ ելնելով քաղաքական նկատառումներից, սակայն երկրի Զինված ուժերին կոչ է արել շարունակել կատարելագործվել, հաղորդում է PressTV-ն:
«Զինված ուժերը պետք է ամեն օր նորացնեն իրենց հնարավորությունները՝ ինչպես մարդկային ռեսուրսը, այնպես էլ պաշտպանական, ուշադրություն դարձնեն արդյունավետ եւ դինամիկ կառավարմանը»,- հայտարարել է այաթոլլա Խամենեին:
Ընդգծելով ՀՕՊ բազայի ու դրա անձնակազմի պատրաստվածության եւ հնարավորությունների բարելավման կարեւորությունը՝ նա ընդգծել է, որ այդ բազան Զինված ուժերի կարեւոր մաս է, որոնք Իրանի թշնամիներին դիմակայության առաջնագծում են:





























