Պենտագոնի նախկին ղեկավեր եւ ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետան մտահոգված է Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակով՝ Վաշինգտոնի եւ Փհենյանի առաջնորդների անհաջող գագաթնաժողովի լույսի ներքո, որը «ձախողման էր դատապարտված», հաղորդում է ABCNews-ը:
Նրա խոսքով՝ Սինգապուրում Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը «պարզապես շոու» էր: «Խնդիրն այն է, որ մի շարք առումներով այդ հանդիպումը հենց սկզբից ձախողման էր դատապարտված, քանի որ նախնական աշխատանք չէր տարվել, որն անհրաժեշտ էր անել մինչեւ բարձրագույն մակարդակով հանդիպումը կազմակերպելը»,- նշել է նա:
«Նրանք միմյանց ձեռք սեղմեցին, մի քանի բառ փոխանակեցին: Բայց որոշ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ հանդիպման ընթացքում ոչինչ չի արվել, ինչը հյուսիսկորեացիներից կպահանջեր անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ապամիջուկայնացման համար»,- կարծում է Լեոն Պանետան:




























